Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է. Ջեյմս Քլափեր

Փետրվար 27, 2015թ. 20:56

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է:
Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Քլափերը նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված ուժերի՝ իրարից այդքան մոտ գտնվելը կարող է ոչ դիտավորյալ կամ սխալների պատճառով լարվածության ռիսկեր պարունակել:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարը Վրաստանի մասով նշել է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև վիճաբանության առանցքային հարցերի շուրջ դժվար թե առաջընթաց տեղի ունենա, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների և օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցերում: Նա նշել է, որ Վրաստանի ու Ռուսատանի միջև լարվածությունը կմնա բարձր:

«Մեր գնահատմամբ՝ Մոսկվան կշարունակի ճնշում գործադրել Թբիլիսիի վրա, որպեսզի Վրաստանը հրաժարվի Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերից»,- ասել է Քլափերը։


Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն