Մարտի 1-ի երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ
Մարտ 1, 2015թ. 17:31
«Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին հաջորդեց երթը դեպի Մյասնիկյան արձանի մոտ։ Հանրահավաքի մասնակիցներն անցան Մաշտոցի և Գրիգոր Լուսավորիչի պողոտաներով և ծաղիկներ և ծաղկեպսակ տեղադրեցին՝ ի հիշատակ 2008թ-ի մարտի 1-ի 10 զոհերի։
Նրանց հետ էին նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավարությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։
Ակցիայի մասնակիցներին ուղեկցում էր ՀՀ ոստիկանությունը։












