ԼՂՀ ԱԺ նախագահը քաղաքական ուժերին կոչ է արել նախընտրական փուլում պահպանել համերաշխություն
Մարտ 1, 2015թ. 17:43
ԼՂՀ նախագահի հրամանագրով հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2015թ. մայիսի 3-ին:
Սպասվող ընտրությւոնների արդյունքում Արցախում կձևավորվի մշտական հիմունքներով գործող խորհրդարան:
Գործող 5-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը վերջին նստաշրջանի բացմանը դիմելով գործընկերներին՝ ասել է.
«Առաջիկայում այստեղ ներկայացված քաղաքական ուժերը կլինեն խորհրդարանական ընտրապայքարի մրցակիցներ: Ես ուզում եմ, որ մենք, այո, հենց «մրցակից» բառն օգտագործենք նախընտրական արշավի ընթացքում իրար հետ հարաբերվելիս: Եւ պարտավորվենք պահպանել մրցակցության գրված եւ, թերեւս ավելի շատ, չգրված կանոնները: Ազնիվ մրցակցության մեջ արդարորեն ձեռք բերված հաջողությունը միայն կլինի բոլորինս` մեր ժողովրդինը, Արցախի Հանրապետությանը»:












