Հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է բռնվել
Մարտ 1, 2015թ. 16:47
Ռուսական «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է բռնել:
«Լույս մարտի 1-ի գիշերը Գյումրիի սահմանապահ ջոկատի ուղեկալներից մեկում սահմանի պաշտպանության տեխնիկական միջոցներից ահազանգի ազդանշան է ստացվել: Հայտնաբերվել են դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը տանող ոտնահետքեր»,- հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում:
Բռնված սահմանախախտի մոտ հայտնաբերվել է Չեխիա վերադառնալու փաստաթղթեր: Սահմանախախտի քաղաքացիության մասին չի հաղորդվում:












