Գլխավոր » NKR

ԱՄՆ միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից ես տեղեկացված չեմ.Բաբայան

Հուլիս 30, 2023թ. 23:25

«Ես տեղեկություններ չունեմ, մենք ընդհանրապես դեմ չենք հանդիպումների, եթե պահպանվի համապատասխան ձեւաչափը, սակայն այդ ձեւաչափը Ադրբեջանը չի պահպանում»:

Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

«Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր բոլոր պետական ինստիտուտները, եւ չգիտեմ ինչ դառնա Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե բանակցում եք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ: Խնդիրը սա է: Եւ դժվար թե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումները, հատկապես հիմա ինչ կատարվեց այս երկու օրերին»,- ասաց նա:


Դիտել NKR բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն