Հայերը տառապում են Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի բացակայության պատճառով

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար եւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը՝ անհրաժեշտ է փաստահավաք առաքելություն ուղարկել։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Թինի Քոքսը։
Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Քոքսը հիշեցրել է հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ուղղված խնդրանքը՝ առաքելությունը հնարավորինս արագ կազմակերպելու համար։ Ըստ Քոսքի` առաքելությունը պետք է գնահատի այն իրավիճակը, որում հայերն ապրում եւ տառապում են Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի բացակայության պատճառով` սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։
«Ես միանում եմ 2023 թվականի հուլիսի 28-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հնչեցրած երկխոսության կոչին եւ հորդորում եմ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ վերջապես կատարել 1991 թվականի անդամակցությամբ ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ լարվածության թուլացման եւ խաղաղության վերականգնման ուղղությամբ»,-ասվում է Քոքսի հայտարարության մեջ։












