Փաշինյանն Ալիևին տվել է Արցախը ճնշելու բոլոր հնարավոր գործիքները

Այն, ինչ այսօր Ադրբեջանն իրականացնում է Արցախի դեմ, հետևանք է Հայաստանի իշխանության կողմից վարվող հակահայկական քաղաքականության: Փաշինյանն Ալիևին տվել է Արցախը պարտադրանքով ինտեգրելու բոլոր հնարավորությունները, Արցախին ճնշելու բոլոր հնարավոր գործիքները:
Եվ Բաքուն քայլ առ քայլ իրականացնում է նոր գործողություններ Արցախի ու արցախահայության դեմ: Հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում` Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից ադրբեջանցի սահմանապահները Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների աչքի առաջ առևանգեցին 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին, ով Կարմիր խաչի միջազգային ուղեկցությամբ տեղափոխվում էր Հայաստան` անհետաձգելի բուժօգնության համար: Սակայն ադրբեջանցիները առևւանգեցին ու հայտարարեցին, թե նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։ Ժամեր անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին՝ ընդգծելով, թե Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է»։
Առևանգումից հետո նրա մասին երկրորդ օրն է որևէ տեղեկություն չկա: Հարազատները հույս չունեն, որ Կարմիր խաչը կարող է վերադարձնել իրենց հորը:
Սա վտանգավոր նախադեպ է:
Ինչպես ասել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ որևէ մեկը երաշխավորված չէ, որ հաջորդ առևանգված անձն ինքը չի լինելու. «Ադրբեջանը կարող է` Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակչի նույն «մեղադրանքը» առաջադրել, ու ձերբակալել»:
Սա փաստում է այն մասին, որ Ադրբեջանը Արցախին ճնշելու համար անցել է նոր սցենարների իրականացման:
Փաշինյանը երկու տարի խոսում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին` միջազգային կառույցների, միջազգային մեխանիզմների ներքո: Կարմիր խաչը ևս միջազգային կառույց է, որի քթի տակից ադրբեջանցիները առևանգեցին 68-ամյա սրտային հիվանդություն ունեցող արցախցուն: Իսկ կազմակերպությունն առ այսօր չի կարողանում հետ վերադարձնել նրան: Առևանգումից հետո երկու օր է անցել, սակայն Վագիֆ Խաչատրյանի մասին որևէ տեղեկություն չկա: Հարազատները հույս չունեն, որ Կարմիր խաչը կարող է վերադարձնել իրենց հորը:
Ադրբեջանը նման գործողություններով հիմա էլ վարկաբեկում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը:
Armar.info












