Գլխավոր » TOP, Լրահոս

Արցախի ընկնելուց հետո կայծակնային արագությամբ մեզ թուրքերը ոչնչացնելու են. Հուսիկ Արա

Օգոստոս 1, 2023թ. 00:32

Թուրքերը չեն թողնելու, որ հայը ոտքի վրա կանգնի, մեկ հայ մնա: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, «Հայաստանի եւ Արցախի անվտանգային հիմնախնդիրները եւ լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց բանաստեղծ Հուսիկ Արան:

«Մենք Նիկոլ «դավաճան» ասելով մեղմում ենք իր հանցանքը: Նա ցեղասպան է: Արցախը ցեղասպանելու բոլոր պայմանները ստեղծել է: Նա եւ իր բորենիների ոհմակը երիտթուրքերի ժառանգորդն են: Արցախի ընկնելուց հետո կայծակնային արագությամբ մեզ թուրքերը ոչնչացնելու են: Վերաբնակեցումը մեզ ոչնչացնելուց հետո է լինելու: Թուրքերը չեն թողնելու, որ հայը ոտքի վրա կանգնի, մեկ հայ մնա»,- նշեց Հուսիկ Արան:

Նրա խոսքով՝ նախկինում Արցախի հարցը լուծված էր. «Հարակից 5 շրջանի հարցն էր մնում, մերոնք էլ ասում էին՝ փաթեթային լուծումով մենք կզիջենք ու ճանաչում ենք Արցախի անկախությունը: Պետք է մեկ վայրկյան շուտ այս իշխանությունից ազատվել եւ չմտածել, թե ով կլինի իշխանության. մեր փրկությունը սրանցից ազատվելն է»:


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն