Գլխավոր » Լրահոս

Հայոց պատմության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ Հայաստանն ունենա դահիճի հետ գործող կառավարություն

Օգոստոս 1, 2023թ. 01:13

Եթե ժողովուրդը չկարողանա այսպիսի մի ոչնչության հեռացնել աթոռից, ապա այդ ժողովուրդն արժանի է նրան, ինչին հանդիպել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, «Հայաստանի եւ Արցախի անվտանգային հիմնախնդիրները եւ լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

«Այս խունտան չպետք է լինի: Եթե այս փորձանքը շարունակի գոյատեւել, իմ ու իմ ժողովրդի մահը ապահովված է: Ես մտածում եմ՝ ինչպես հետաձգել մահը, եւ հանգում եմ մի եզրակացության, որ իրենք պիտի վերանան աթոռներից: Հայոց պատմության մեջ երբեւէ չի եղել մի դեպք, որ Հայաստանն ունենա կառավարություն, որը հարյուր տոկոսով համաձայն լինի իր դահիճի հետ»,- նշեց գրականագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանին ու Արցախին այժմ 3 տեսակի սցենար է սպասվում. «Կամ թուրքանում ենք՝ խաղաղ, կամ գնում ենք կռվելու՝ ապրելու կամ մեռնելու պայմանով, կամ գնում ենք հակասահմանադրական միջոցներով խունտային լռեցնելու. չկա այլ ճանապարհ: Եթե այս ամբողջ ժողովուրդը չկարողանա այսպիսի մի ոչնչության հեռացնել աթոռից, ապա այդ ժողովուրդն արժանի է նրան, ինչին հանդիպել է»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն