Փաշինյան Նիկոլի ատելությունը միայն Արցախի ու արցախահայության դեմ չէ, նա ատում է ողջ հայ ժողովրդին
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով զարհուրելի ատելություն ունի արցախցիների հանդեպ, «ղարաբաղցի-հայաստանցի» հակահայկական թեզը նորից բերում է հայաստանյան դիսկուրսի դաշտ։ Իր վերջին ասուլիսում նա հերթական անգամ մաղձ թափեց արցախցիների հասցեին. նման սանձարձակ ոճով` Նիկոլից բացի, մեկ էլ արտահայտվում է Ադրբեջանի նախագահ Ալիևը….
Բայց Փաշինյան Նիկոլի ատելությունը միայն Արցախի ու արցախահայության դեմ չէ: Նա ատում է հայ ժողովրդին՝ ատում է գյումրեցիներին, որոնց զավակներին թողել է Բաքվի բանտերում` անասելի տանջանքների մեջ, ատում է գեղարքունիքցիներին, որոնց հանդերը հանձնել է թշնամուն, իսկ երեխեքին կաշառում է, որ իր առաջ պար գան` ի ցույց աշխարհի: Ատում է սյունեցիներին, որոնց անառիկ լեռները հանձնեց ու շարունակում է հանձնել թշնամուն։ Հիշո՞ւմ եք, ասում էր՝ հո, Սև լճի համար կռիվ չե՞նք տալու, տարին տասներկու ամիս ձյան տակ է։ Ասաց՝ ու տվեց թուրքին: Իսկ հիմա անպաշտպան են սյունեցիները` դեմ դիմաց կանգնած թշնամու առաջ: Ատում է տավուշցիներին, որոնց հանդերն ու արոտավայրերը, բնակավայրերը` անկլավների անվան տակ, շուտով հանձնելու է թշնամուն։ Ալիևին խոստացել է: Ատում է հայկական սփյուռքին, որի ներուժից տասնամյակներով սարսափել է մեր թշնամին, բայց Նիկոլը կարողացել է ներսից խառնել Սփյուռքը, ու ջրբաժանել Հայաստանն ու Սփյուռքը, մեր միասնականությունը։
Այն պահին, երբ հայ ժողովուրդն այս ամենը կգիտակցի՝ սրան հեռացնելը ընդամենը ժամերի հարց կդառնա։












