Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանի ցեղասպան նկրտումները, Հայաստանի հակաարցախյան քաղաքականությունը, ոչ կենսունակ արցախյան իշխանությունը. սրանք են Արցախի աղետի պատճառը

Օգոստոս 6, 2023թ. 13:53

Ցավոք, ինչպես կասեր հայտնի դասականը՝ Արցախի քաղաքական դաշտում չափից ավելի խելացի մարդկանց ու կենդանիների, և հատկապես կենդանիների, պակաս չկա: Շատ կարևոր է չմոռանանք, որ Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Ուստի, Արցախի հումանիտար աղետի պատճառը՝ մեր չենթարկվելու ցանկությունը և համառությունն է, իսկ հետևանքը՝ Հակարի կամուրջի փակ լինելը:

Աղետի պատճառհետևանքային կապի մեջ շատ կարևոր է նաև այն պայմանը որում իրականանում է գործընթացը՝ իսկ դա Ադրբեջանի ցեղասպան նկրտումներն են, Հայաստանի իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականությունն է և թուլացած, գրեթե ոչ կենսունակ արցախյան իշխանությունները: Ահա ներկայիս իրավիճակի ամբողջական ախտորոշումը: Իսկ բուժման սխեման հետևյալն է՝ պետք է փոխել պայմանը, որի դեպքում պատճառը չի ունենա նման հետևանք:

Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր


Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն