Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120 000 հայերի հավաքական կերպարն է. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120 000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը: Ադրբեջանի բռնապետը Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, դավադրաբար առևանգել է:
Ընդամենը երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ադրբեջանի արտգործնախարարները գոհունակությամբ հայտարարեցին, որ եկել են համաձայնության. պետք է սկսել հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու գործընթացը: Իսկ էլ ինչ ապացույցներ են պետք ՀՀ և ՌԴ իշխանություններին տեսնելու և հասկանալու համար, որ ադրբեջանցին նենգ է, արնախում ու ՀԱՅԻՆ ոչնչացնելու համար ոչ մի բանի առջև չի կանգնելու և իր համար առ ոչինչ է ցանկացած պայմանավորվածություն, նույնիսկ իր ստորագրությամբ վավերացված, ինչպես օրինակ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Ռուսաստանի Դաշնությունը, որը հայտ է ներկայացրել լինել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության գլխավոր դերակատար, անհապաղ պիտի իրացնի այդ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: Դուք իրավունք չունեք թույլ տալ ալիևին իր հանցագործ մտադրությունները բավարարելու»:












