Գլխավոր » Լրահոս

Եթե Արցախում իշխանությունը լուծում չի տեսնում կամ իր ներսում արդեն հանձնվել է, ապա չի նշանակում, որ գործընթացները պետք է իներցիոն հուն մղի.Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 6, 2023թ. 19:16

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

«Որքան էլ բարդ լինի` Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել` դրանից բխող քայլերի հաջորդականության սահմանմամբ: Բացի ամենօրյա ռեժիմով առաջ եկող խնդիրներին լուծումներ փնտրելուց, ինչքան էլ ծանր լինի, պետք է կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով խնդիրներն ըստ առաջնահերթությունների սահմանել ու տեսակավորել: Ես չեմ ուզում ասել, որ սա հեշտ լուծվող կամ պլանավորվող գործողությունների և միջոցառումների ցանկ է ենթադրում, բայց եթե իշխանություն ես ստանձնել, ապա պարտավոր ես այն իրացնել` լինի խաղաղ, թե պատերազմական իրավիճակ:

Եթե Արցախում իշխանությունը լուծում չի տեսնում կամ իր ներսում արդեն հանձնվել է, ապա չի նշանակում, որ գործընթացները պետք է իներցիոն հուն մղի: Կրկնում եմ` որքան էլ դաժան լինի իրականությունը, մեկ է` պետության առաջին խնդիրն է իրավիճակը դարձնել հնարավորինս կառավարելի:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն