Տավուշցիներ, ձեր տները Նիկոլը զիջում է թշնամուն՝ անկլավ անվան տակ. Գևորգ Գևորգյան
Նիկոլն ասում է` Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքի մեջ մտնում է նաև Արցախը, մտնում են նաև Տավուշի անկլավները։
Ի՞նչ է նշանակում անկլավներ․ դրանք այն բոլոր գյուղերն են, որոնցում տներ են կառուցվել, հայեր են ապրում ու զարգացնում են տնտեսությունը։ Նիկոլն այդ ամենը տալիս է ադրբեջանցիներին։ Այսինքն, ձեր տները Նիկոլը զիջում է թշնամուն՝ նրանց ասած անկլավ հասկացության տակ։ Ադրբեջանի նախագահ Ալիևը ուղիղ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն չի եղել, այլ եղել է արևմտյան Ադրբեջան՝ Էրիվան մայրաքաղաքով։
Նիկոլի հաջորդ հանձնելիքը Սյունիքն է լինելու ու Երևանը։ Փաստացի, Նիկոլը չի ասում, որ այն քառակուսի կիլոմետրերը, որ ինքը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի ամբողջականության մեջ, ոչ միայն Արցախն է, այլ նաև Հայաստանի տարածքներն են։ Սա իրենց մոտ պետական քաղաքականություն է և այդ քաղաքականությունը նրանում է, որ թշնամուն թույլ տան մտնել Երևան։ Սովետական միության տարիներին ադրբեջանցիների ապրած տարածքները Նիկոլը պատրաստվում է վերադարձնել և ոչնչացնել մեր երկիրը:
Գևորգ Գևորգյան
«Հայ Ազգային Ճակատ» կառույցի հիմնադիր, ռազմական-քաղաքական գործիչ












