Սրբապիղծ «Little Big» խմբի երևանյան համերգը պետք է չեղարկվի
Սկանդալներով ու աղմկահարույց պատմություններով հայտնի ռուսական «Little Big» խումբը օգոստոսի 12-ին պատրաստվում է համերգ տալ Երևանում՝ SHENE IN FOREST-ում: Խմբի ժամանումը դժգոհություն է առաջացրել մեր ժողովրդի շրջանում։ Մարդիկ պահանջում են չեղարկել համերգը կամ բոյկոտել խմբին: Խումբը հայտնի էր իր հակաքրեստոնեական, հակաբարոյական երգերով:
Սուրբ ծննդյան օրը խմբի հիմնադիրն ուղղափառ խաչի վրա զբոսնել է սքեյթպարկում, ինչը հարուցել է ռուս հավատացյալների վրդովմունքը։ Խմբի անդամները սովորաբար կիսամերկ են ելույթներ ունենում, իսկ երգերի տեքստերում հիմնականում հայհոյախոսություն է։
ԱՄՆ-ի Արևելյան թեմում՝ Շառլոտում, Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս խմբի՝ Հայաստան ժամանելուն ու հորդորել հրաժարվել այդ մտադրությունից. «Ինչո՞ւ է այս խումբը սրբապիղծ, քանի որ հագնում են հոգևորականների հագուստներ ու անարգում խաչը։ Երգիչը խաչից սքեյթբորդ է քշում՝ ծաղրելով քրիստոնեական խաչը։ Նրա երգերը հայհոյանք են հենց հանդիսատեսին։ Չեմ պատկերացնում մարդ որքան ամբարիշտ, անկրոն, անթասիբ պետք է լինի, որ փող վճարի, գնա համերգ ու իր նկատմամբ վերջին հայհոյանքները լսի ու հաճույք ստանա։ Եթե խոսքերիս կասկածում եք, կարող եք Վիքիպեդիայում փնտրել Little Big-ի էջը։ Եթե կարող եք, սրա դեմն առեք, մերժեք այս սատանիզմը Հայաստանում։ Տեսեք որքան փորձություններ եկան մեր ազգի գլխին, քի՞չ է այս ամենը»։
Ստորև ներկայացնում ենք խմբի` Հայաստան ժամանման դեմ հայտարարությունը, որին կարող են միանալ ցանկացողները:
«Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնենք, որ մի խումբ քաղաքացիներ որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն:
Հիշեցնում ենք, որ այս անձը մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները (Տես մեկնաբանություններում):
Մի քանի օրից` 2023թ. օգոստոսի 12-ին Իլյա Պրուսիկինը ցանկանում է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ իսկ պատճառով կա մտադրություն 09.08.2023թ. արդեն գրավոր հաղորդումը հանձնել դատախազությանը:
Ովքեր ցանկանում են միանալ այս հաղորդմանը, նախաձեռնողները խնդրում են մինչև 09.08.2023թ. ստորև նշված հղումով բացված էջում լրացնել անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, այնուհետև մկնիկի (հեռախոսի դեպքում մատի) օգնությամբ ստորագրել և սեղմել ուղարկել կոճակը:
ՄԻԱՆԱԼՈւ ՀՂՈւՄԸ՝https://form.jotform.com/232193220509045
ՀԱՂՈՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ՝ ստորև:
Շնորհակալություն բոլոր միացողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:
Խնդրում ենք տարածել:













