Էրդողանը կոչ է անում հետևել Իսրայելի միջուկային ծրագրերին
Հոկտեմբեր 5, 2009թ. 17:35
Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել աշխարհին` հետևել Իսրայելի միջուկային ծրագրերին նույնքան ուշադիր, որքան իրանականին: Ըստ նրա, եթե Իրանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում, ապա նույնը պետք է անել Իսրայելի դեմ:
Պարբերականը միաժամանակ ակնարկում է, թե Իսրայելը վախենալու պատճառներ չունի, քանի որ դեռևս մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ևս 40 տարով երկարացրել է Իսրայելի միջուկային զենքի առկայության վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման մասին համաձայնագիրը։
Armar.am












