Գլխավոր » TOP, Լրահոս

Արցախում ցեղասպանություն է. մենք գնում ենք Եռաբլուր, հետո շարժվում դեպի Կոռնիձոր. «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

Օգոստոս 9, 2023թ. 10:14

Երեկ «Խաչակիրներ» ջոկատի անդամները եւ նրանց աջակիցներն ու համախոհները բողոքի ցույց իրականացրին կառավարության շենքի առջև։ Նրանք կառավարությունից պահանջում էին գործուն քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրատվամիջոցներին ասաց, որ սպասում են տրանսպորտի, որ շարժվեն Կոռնիձոր։ Նա նաեւ ասաց, որ առայժմ իրենց ավտոբուս տրամադրելու արձագանք չի եղել։ «Բայց ոնց ուզում է լինի, ազգի մեջ տենց տղերք կլինեն ու տրանսպորտ կտրամադրեն։ Մի քիչ էլ կսպասենք, էլի մարդիկ կգան՝ ավելի կշատանանք ու կշարժվենք»։

«Արցախում օր օրի վիճակը վատանում է, անգամ ջուր չկա, չգիտենք՝ վաղն ինչ է լինելու։ Ցեղասպանությանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Կոչ եմ անում՝ բոլորս միավորվենք եւ գնանք մինչեւ վերջ։ Ովքեր հայ են, կարող են պայքարել, բայց պայքարի դուրս չեն գալիս, ուրեմն՝ քրիստոնյա չեն։ Ով ուզում է թուրքի հետ ապրել՝ թող չգա Հանրապետության հրապարակ։ Դուրս եկեք մեր Հայաստանից։ Ոչ մի պատճառ արդարացված չէ այլեւս։ Մենք կկոտորվենք, կկորցնենք ամեն ինչ, անգամ հայ անունը չի մնա։ Սա վերջն է, այսօր Արցախն ենք տալու, վաղը՝ Սյունիքն ու Երեւանը։ Մենք դարձել ենք ոչինչ, առաջ հայի անունը լսում էին՝ վախենում էին, հիմա ծիծաղում են։ Ինչի՞ եք ձեր ուղեղները մտցրել, որ արդեն ուրիշ է, ոչ ուշ չէ։ Այստեղ աթոռի կռիվ չէ, սա ինքնասիրության եւ կյանքի պայքար է։ Արթնացեք քնից, ժողովուրդ։ Մենք պետք է փրկենք Արցախը»,- նշեց նա։

Իսկ թե ինչպե՞ս է պատկերացնում ճանապարհը բացելը, երբ հայկական անցակետից այն կողմ անցնել չեն թողնում, այն էլ առանց զենքի, Սարգիս Պողոսյանը նշեց․ «Անցակետում հայ տղաներն են կանգնած, չէ՞։ Նրանց հետ կպայմանավորվենք։ Իսկ զենքի պահով, որ զենք վերցնենք, գնանք, հո մեր հայ տղերքի հետ կռիվ չե՞նք անելու»։ Բողոքի ցույցի մասնակիցները հատուկ նշեցին, որ Արցախում երեխաների մահացության դեպքեր են գրանցվել, որ ցեղասպանությունն իրականում արդեն սկսվել է։ Եվ կոչ արեցին Հայաստանին, Սփյուռքին եւ Արցախին միավորվել։


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն