Գլխավոր » TOP, Լրահոս

«Եթե մեզ այստեղ մատով կպան, դիրքերում` համար մեկ է հայտարարված, մեր տղերքը սպասում են հրամանի, պատերազմ է սկսելու».խաչակիր (տեսանյութ)

Օգոստոս 9, 2023թ. 10:21

«Խաչակիրներ» ջոկատն ու նրանց աջակիցները երեկ բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ՝ կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։

Նրանք կառավարությանը մինչեւ 18։00-ն ժամանակ էին տվել՝ հայտարարելով, որ եթե Արցախը Հայաստանին կապող միջանցքը չբացվի, իրենք պատերազմով կբացեն այն։ Ցույցի մասնակիցները փակեցին Տիգրան մեծ պողոտան՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, որպեսզի գնան Կոռնիձոր ու ուժով բացեն Բերձորի միջանցքը։ Ոստիկանությունը նախ նախազգուշացրեց, ապա ցուցարարներին ուժով հեռացրեցին ճանապարհից։ Ցույցի մասնակիցներից ոմանք բերման ենթարկվեցին։ Ցույցի մասնակիցներից մեկն ասաց․ «Ոստիկանները շակալի պես 20 հոգով մի հոգու ծեծեցին»։ «Եթե մենք սկսենք կռվել, իրենց զենքն իրենց չի օգնի»,- հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

Նախքան այդ գործողությունները, ջոկատի անդամներից մեկը հայտարարել էր․ «Եթե մեզ այստեղ մատով կպան, դիրքերում համար մեկ է հայտարարված, մեր տղերքը սպասում են հրամանի, պատերազմ է սկսելու»։


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն