«Խաչակիրներ» ջոկատի անդամները հասել են Կոռնիձոր
«Խաչակիրներ» ջոկատի անդամները հասել են Կոռնիձոր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ջոկատի անդամ Սարգիս Գրիգորյանը։
Հիշեցնենք, «Խաչակիրներ» ջոկատն ու նրանց աջակիցները երեկ բողոքի ցույց էին անում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ Կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։
Նրանք կառավարությանը մինչեւ 18։00-ն ժամանակ էին տվել՝ հայտարարելով, որ եթե Արցախը Հայաստանին կապող միջանցքը չբացվի, իրենք պատերազմով կբացեն այն։
Ցույցի մասնակիցները երեկ փակեցին Տիգրան մեծ պողոտան՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, որպեսզի գնան Կոռնիձոր ու ուժով բացեն Բերձորի միջանցքը։
Ոստիկանությունը նախ նախազգուշացրեց, ապա ցուցարարներին ուժով հեռացրեցին ճանապարհից։ Ցույցի մասնակիցներից ոմանք բերման ենթարկվեցին։ Ցույցի մասնակիցներից մեկն ասաց․ «Ոստիկանները շակալի պես 20 հոգով մի հոգու ծեծեցին»։
«Եթե մենք սկսենք կռվել, իրենց զենքն իրենց չի օգնի»,- հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։












