Գլխավոր » Society, Լրահոս, Հոգևոր

Արցախի շրջափակման շուրջ խոսել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը

Օգոստոս 9, 2023թ. 22:12

Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին է այսօր այցելել ՄԱԿ-ի քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ Եոաննա Վրոնեցկան: Այս մասին տեղեկացնում են կաթողիկոսարանից:

Հանդիպման ընթացքում երկու կարեւոր հարց է քննարկվել՝ Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից եւ Լիբանանի նախագահական ընտրությունները:

 Առաջին հերթին Նորին Սուրբ Օծությունը անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը եւ դրա հետեւանքով ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին:

Իր գնահատանքը հայտնելով ՄԱԿ քարտուղարի հայտնած զորակցության եւ շրջափակմանը վերջ տալու կոչերին՝ Արամ Ա կաթողիկոսը հայտնեց, որ հայ ազգի սպասում է, որ ՄԱԿ-ը շարունակի իր զորակցությունը՝ գործնական քայլերի դիմելով:

Հայրապետը միանշանակ հիշեցրեց, որ «մարդկային աղետ ստեղծելով քաղաքական նպատակներ հետապնդելը անընդունելի է միջազգային օրենքի համաձայն»:

Վրոնեցկան խոստացավ կաթողիկոսի մտահոգությունները փոխանցել ՄԱԿ-ի քարտուղարին:


Դիտել Society, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն