Չինաստանը դատապարտել է Թայվան այցելելու ճապոնացի գործիչի քայլը
Օգոստոս 9, 2023թ. 22:20
Չինաստանը խստորեն դատապարտում է այն, որ ոմն ճապոնացի քաղաքական գործիչ այցելել է Չինաստանի Թայվան տարածաշրջան և անպատասխանատու արտահայտություններ է արել՝ ուղղված Թայվանի նեղուցի երկուափերի միջև լարվածության սրմանը, չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։
Հաղորդվել էր, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, Ճապոնիայի նախկին վարչապետ Տարո Ասոն վերջերս այցելել է Թայվան, որտեղ հանդիպել է Կայ Ինգ Վենի, Լայ Ցինդեի և այլոց հետ, ինչպես նաև հանդես է եկել ելույթով։
«Սինհուա»-ի հաղորդմամբ, ելույթում նա հայտարարել է, որ տարածաշրջանում, այդ թվում՝ Թայվանի նեղուցում, չպետք է պատերազմ լինի, և կոչ է արել հոգեբանորեն նախապատրաստվել հզոր ահաբեկիչ ուժի և մարտական գործողությունների կիրառմանը։












