Գլխավոր » Regions, Լրահոս

Ադրբեջանը հայկական կողմին «ժամանակ է տալիս ճիշտ եզրակացություններ անելու». Գասիմով

Օգոստոս 9, 2023թ. 22:35

Միջազգային գործընկերների ակտիվ մասնակցությամբ վերջին ամիսներին կարգավորման  գործընթացի զգալի ակտիվացումը նպաստեց կողմերի դիրքորոշումների մերձեցմանը և ապագա երկկողմ համաձայնագրի մի շարք կետերում շոշափելի առաջընթացի ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության  ղեկավար Մախուր Գասիմովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը գտնվում է երկկողմ միջպետական ​​մակարդակով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման վերջնական նպատակի համար»,- ասել է նա։

Միաժամանակ Գասիմովը Հայաստանին մեղադրել է ռևանշիզմի մեջ՝ ավելացնելով, որ Ադրբեջանը հայկական կողմին «ժամանակ է տալիս ճիշտ եզրակացություններ անելու»։


Դիտել Regions, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն