Չի’ կարելի ավանտյուրիստներին, փնթի ու ապիկար, ազգային ինքնության ու արժանապատվության զգացումից զուրկ պոլիտիկոսներին պետության ղեկը վստահել
Նույնիսկ գիտնականները չեն կարող միանշանակ պատասխանել հարցին, թե քա՞նի ազգ և ազգություն կա աշխարհում, իսկ ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը 193 է ընդամենը:
Մենք ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության տիտղոսային ազգն ենք, պետականատեր, հայրենատեր ազգերից մեկն աշխահում: Ու ինչո՞ւ մենք չենք կարողանում հասկանալ, որ կարող է նաև այդպես չլինել, ինչո՞ւ ենք կարծում, որ անկախ նրանից, թե ովքեր են կառավարիչները, մենք չենք կարող պետականազրկվել ու հայրենազրկվել:
Առնվազն տարակուսելի է, որ պատմության ընթացքում հայկական պետությունների անկումների փորձառությունը, հայրենիքի ավելի քան 8/9-րդ մասի կորուտը, հայրենազրկության ու աշխարհասփյուռ գաղթի, ցեղասպանության ու կոտորածների դառնությունն ու ողբերգությունը մեզ որպես հավաքական հանրույթի, որպես ժողովուրդ, որպես ազգ չսովորեցրեց, որ չի կարելի, անթույլատրելի է անասուններին, ավանտյուրիստներին, փնթի ու ապիկար, անգործունակ ու ազգային ինքնության ու արժանապատվության զգացումից զուրկ պոլիտիկոսներին իշխանության ու պետության, համայնքի կառավարման ղեկը վստահել: Հուսամ, երբ հասկանանք, ուշ չի լինի՝ չնայած ներկա հանգրվանում արդեն այդ վստահությունը չունեմ:
Վարդան Բալյան












