Գլխավոր » Regions

Ռուսաստան-Թուրքիա զույգի հերթական մեղրամիսն է առջևում, իսկ ի՞նչ ենք անում մենք

Օգոստոս 12, 2023թ. 14:55

Այս անգամ Ռուսաստանն ու Թուրքիան մեղրամիսն անցկացնելու են Հյուսիսային Կիպրոսում:

Պուտին Վլադիմիրի Թուրքիա այցելությանն ընդառաջ, Ռուսաստանը որոշել է Հյուսիսային Կիպրոսում (Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի տարածք) «հյուպատոսական ծառայություններ մատուցել», այլ կերպ՝ սիրաշահել Թուրքիային: Դա նույնն է, որ, ենթադրենք՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան կամ նույն Ռուսաստանը «հյուպատոսական ծառայություններ մատուցի» Արցախում:

Այսպիսով, Ռուսաստանը հանուն Թուրքիայի հերթական մարտահրավերը նետեց աշխարհին:

Թեպետ Զախարովա Մարիան փորձեց մեղմել իրավիճակը, ասելով, որ ՌԴ-ն Հյուսիսային Կիպրոսում հյուպատոսություն չի բացելու և, որ … միայն հյուպատոսական ծառայություններ են մատուցվելու, սակայն աշխարհն այդքան պարզունակ չէ: Ի՞նչ է նշանակում առանց հյուպատոսության հյուպատոսական ծառայություններ մատուցել: Կարո՞ղ եմ, օրինակ՝ ես, առանց հյուպատոսություն բացելու, հյուպատոսական ծառայություններ մատուցել, ենթադրենք՝ ՌԴ Կալինինգրադի կամ Օրենբուրգի մարզերում:

Լավ, մի կողմ թողնենք Ռուսաստանի և Թուրքիայի երկարամյա սիրավեպը և վերադառնանք Հայաստան:

Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա անկասկած կօգտագործեր ընձեռնված հիանալի հնարավորությունը և Արցախում (միգուցե՝ հեռավար ձևաչափով) Կիպրոսն ու Հունաստանը կսկսեին «հյուպատոսական ծառայություններ մատուցել»: Ամենաքիչը՝ այդօրինակ նպատակ հետապնդելու հայտարարություն կհնչեր: Սակայն, Հայաստանը նորմալ պետություն չէ, իսկ Արցախը, ցավոք, Հյուսիսային Կիպրոս, ավելին՝ անգամ Մերձդնեստր, Աբխազիա և Հարավային Օսիա չէ: Հետևաբար՝ նստեք ձեր տեղը և հետևեք Ռուսաստան-Թուրքիա զույգի հերթական մեղրամսին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ


Դիտել Regions բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն