Գլխավոր » Society, TOP, Լրահոս

«Դադարեցնե՛լ մեդիատեռորը Հայաստանում». անվճար դասընթաց լրագրողների համար

Օգոստոս 14, 2023թ. 17:51

Հարգելի հայրենակիցներ,

„Stop mediaterrorowi w Armenii!” («Դադարեցնե՛լ մեդիատեռորը Հայաստանում») նախաձեռնությունը՝ լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամի ՌԻՏԱ ծրագրի ֆինանսական աջակցությամբ, լրագրողների, բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար Երեւանում կիրականացնի անվճար վերապատրաստման դասընթաց՝ ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմի թեմայով: Մասնակիցներին կտրվեն մասնակցությունը հավաստող միջազգային վկայականներ:

Երկօրյա հանդիպումների ընթացքում ի թիվս այլնի՝ կքննարկվեն հետեւյալ հարցերը.

– ճանաչողական պատերազմ. ազդեցությունը, իրականացման եղանակները, ճանաչողական պատերազմի տարրերի ճանաչումը տեքստերում,

– ճանաչողական պատերազմի եւ ապատեղեկատվության տարբերությունը,

– hնարավո՞ր է հակառակորդի կողմից հատուկ մշակված մատրիցայի «ներմուծում» հասարակական գիտակցության մեջ՝ որպես «կամավոր» պարտվողական վարքագծի հնարավոր ձեւ եւ այլն:

Դասընթացը կվարի Լեհաստանում գործող «Հանուն ժողովրդավարության առաջընթացի ԷՐՎԻՆ ընկերության» (Stowarzyszenie na Rzecz Postępu Demokracji ERWIN) հիմնադիր նախագահ, բանասիրական գիտությունների թեկանածու ՀՐԱՅՐ ՄԱՂԱՔՅԱՆԸ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև oգոստոսի 26-ը՝ նամակ ուղարկելով erwin@erwin.org.pl էլ.փոստի հասցեին՝ թողնելով հեռախոսահամար, նշելով աշխատավայրը կամ այն բուհը, որտեղ ուսանում են: Նախնական տվյալնեով՝ դասընթացները կիրականացվեն օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամանակահատվածում:

Ընտրված մասնակիցներին իհարկե կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ՝ միջոցառման անցկացման վայրի, հստակ ժամի եւ օրակարգի մասին:

Հարգանքով’

Հրայր ՄԱՂԱՔՅԱՆ

_____________________________________________________________

Հրայր Մաղաքյանը Կատովիցեի Շլոնսկի Համալսարանում դասախոսում է լրագրողական հաղորդակցություն, մշակույթ ու միջմշակութային հարաբերություններ եւ ֆրանսերեն: Նա ավելի քան 30 հրապարակումների’ գիտական եւ գիտահանրամատչելի հոդվածների, թրանինգային ձեռնարկների, գրքերի ու մենագրությունների հեղինակ է: Բացի այդ, իրականացրել է 35 կրթական եւ

գիտահետազոտական (ապաքաղաքական) ծրագրեր, որոք հովանավորվել են Լեհաստանի, ԱՄՆ, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Լիխտենշտայնի ու այլ երկրների կառավարությունների կողմից:

Դադարեցնե՛լ մեդիատեռորը Հայաստանում նախաձեռնությունը ստեղծվել է 2023 թ. եւ նպատակ ունի աջակցել հայ լրագրողներին ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմների ախտանիշները բացահայտելու ու հակազդելու հարցերում:

Լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամի ՌԻՏԱ ծրագրի նպատակն է աջակցել ժողովրդավարական եւ համակարգային փոփոխություններին Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում՝ կիսելով այս ոլորտում հատկապես լեհական փորձը:

Հետադարձ կապ.

WhatsApp / Viber + 48 608 057 173; Էլ. փոստ erwin@erwin.org.pl

Facebook: Stop Mediaterror in Armenia

(https://www.facebook.com/profile.php?id=100090947930257)


Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն