Գլխավոր » Regions, Լրահոս

Եթե Բաքուն լուրջ վերաբերվեր խաղաղությանը` նման միջադեպեր չէին լինի. ԵԽ պատգամավոր

Օգոստոս 15, 2023թ. 22:50

ԵԽ պատգամավոր Միրիամ Լեքսմանը իր Twitter էջում անդրադարձել է այսօր ադրբեջանական կողմից ԵԽ դիտորդական առաքելության ուղղությամբ բացված կրակին։

«Ես ակնկալում եմ, որ Ժոզեպ Բորելը Ադրբեջանից անհապաղ պատասխաններ կստանա Հայաստանում ԵՄ առաքելության անձնակազմի վրա կրակ բացելու վերաբերյալ: Սա անընդունելի է: Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և վերջնական խաղաղությանը, նման միջադեպեր չէին լինի», – գրել է ԵԽ պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր Բաքուն հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի հետ սահմանին` այս անգամ թիրախում պահելով Եվրամիության դիտորդներին՝ Վերին Շորժայի ուղղությամբ։


Դիտել Regions, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն