Գլխավոր » Լրահոս

Ուշադրություն. օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում կանցկացնի Արցախի հարցով նիստ

Օգոստոս 15, 2023թ. 23:45

Արցախի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։

«Հայաստանի դիմումով հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն օգոստոսին նախագահում Է ՄԱԿ-ի ԱԽ-ն և ձևավորում աշխատանքային ծրագիր։

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն