Պատերազմից մինչև զորանոցում հրդեհված զինվորներ ու արցախցու սովամահություն` ՀՀ թուրքական իշխանության խղճին են
Օգոստոս 16, 2023թ. 00:21
Արցախում 40-ամյա հայ տղամարդը մահացել է սովից։
Այս մահը, ինչպես նաև 2018 թ․-ից Հայաստանի (ներառյալ՝ Արցախը) կրած բոլոր դժբախտությունները՝ պատերազմից, մինչև զորանոցում հրդեհված զինվորներ, դե-ֆակտո վարչապետի շարասյան կողմից սպանված հղի կնոջից մինչև կորոնայի հազարավոր զոհեր, ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների քաղաքական խղճին են։ Ցանկացած անհատ, ուժ, կուսակցություն, շարժում, որ հասցեական չի մատնանշում այս իշխանությունների՝ հայոց ներկա բոլոր դժբախտությունների սկզբնապատճառ լինելը, այս կամ այն կերպ հանցակից է նրանց և հեռու Հայաստանի խնդիրների իրական լուծումից։
Հայաստանը մաքրվելու է թուրքական ոհմակներից, և Արցախը նորից լիակատար ազատագրվելու է։
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ












