Գլխավոր » NKR, TOP, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան

Կլինի անատամ մի որոշում-բանաձև` հակառուսական ձևակերպումներով, ինչին ՌԴ-ն վետո կդնի, և վերջ. ՄԱԿ ԱԽ նիստից առաջ

Օգոստոս 16, 2023թ. 17:27

ՄԱԿ -ի անվտանգության խորհրդում ՀՀ դիմումը կքննարկվի, և կարելի է արդեն կանխատեսել ընթացքը: Հայաստանի ներկայացուցիչը կներկայացնի իրավիճակը և հումանիտար աղետը: Ադրբեջանի ներկայացուցիչը կասի՝ կեղծ է, կապիկություն են անում, ուզում են օգնել, թող Աղդամով բեռները տանեն: Մյուսները կխոսեն պաթոսախառն և կոչեր կանեն:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՄԵծ Բրիտանիայի ներկայացուցիչները մեղքը կբարդեն ռուսների վրա և կբարձրաձայնեն նրանց հեռանալու անհրաժեշտության մասին: Մյուսների խոսքից բան չի հասկացվի՝ ինչ են առաջարկում: Ինչպես միշտ: Վերջում հաստատման կներկայացվի մի անատամ որոշում-բանաձև, որտեղ մի քանի տող հակառուսական ձևակերպում կլինի: Ի պատասխան՝ ՌԴ-ն վետո կդնի, և վերջ:

Հայաստանում հեռուստաէկրաններին կհայտնվեն հայտնի «աստղերը», որոնք կբացատրեն հայ ժողովրդի դժբախտ ճակատագրի մեջ ռուսների մեղքը: Նրանք կշեշտեն սկանդինավյան երկրներից խաղաղապահներ բերելու անհրաժեշտությունը: Բաքվում կրկին հանգիստ շունչ կքաշեն և կսկսեն ռուսների հետ սիրախաղերը: Բլինքենը և նրա գործընկերները կհորդորեն Արցախին լեզու գտնել և ինտեգրվել: Մի հայտնի իրավաբան նորից եզրակացություն կտա ցեղասպանությսն հատկանիշներով և Բաքվի գործունեության գնահատականներով:

Ռուսաստանի լոյալ կողմնակիցներին կասեն «ռսի սապոգ լիզող»: Մթերքը կսկսի Կոռնիձորի մոտ փչանալ, իսկ Ստեփանակերտում ուշագնացությունները կավելանան: Բայց հայտնի համերգի շուրջ դիսկուրսը և ռոքի սիրահարների հարայ-հրոցները կհարթեն ամեն ինչ: Աստված տա՝ իմ բոլոր կանխատեսումները չիրականան:

Գարիկ ՔԵՌՅԱՆ

քաղաքագետ


Դիտել NKR, TOP, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն