Գլխավոր » Լրահոս

Իջևանում թուրք է հայտնվել

Օգոստոս 17, 2023թ. 15:19

Այսօր «Հրապարակը» գրել էր, որ Իջևան քաղաքում երթուղայինի մեջ ազգությամբ թուրք քաղաքացի է հայտնաբերվել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով խոսում է թուրքերեն լեզվով, ստանում զանգեր թուրքական հեռախոսահամարներից:

Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի վերջինս կանգնեցնի երթուղայինը, ապա ոստիկանություն են դիմել:

Երթուղայինի վարորդը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ ուղևորները կարծել են, թե կասկածելի անձն ադրբեջանցի է, սակայն ժամանած ոստիկանները պարզել են, որ ոչ թե ադրբեջանցի, այլ թուրք է: Մենք ոստիկանությունից մեկնաբանություն խնդրեցինք հասկանալու համար, թե ով է ազգությամբ թուրք քաղաքացին, ինչպե՞ս է հասել Իջևան, և վերջապես, նրան բաժին տանելուց հետո ի՞նչ ճակատագրի է արժանացել:

Ոստիկանությունից «Հրապարակի» հետ զրույցում միայն նշել են, որ նման ահազանգ իսկապես ստացել են, համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն