Էդ մարդուն կողքից մեկը պետք է ասի, որ Հայաստանի պաշտպանության նախարարն ինքն է, յուրաքանչյուր զինվորի կյանքի համար առաջին պատասխանատուն ինքն է
«Պաշտպանության նախարարը, եթե գիտակցեր նախարար լինելու պատասխանատվությունը, Ազատ գյուղի անհասկանալի կառույցում 15 զինվորի վառվելուց հետո առնվազն հրաժարական կտար:
Զորամասում կասկածելի հանգամանքերում «ինքասպանություններ են» տեղի ունենում, պահեստազորայինը անհասկանալի պատճառներով, դիրքը թողած՝ գնացել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցած հատված եւ գերեվարվել, Սուրեն Պապիկյանն անհաղորդ նստած է իր կաբինետում, նա բան չունի ասելու, նա լրագրողների հարցերին չի ցանկանում պատասխանել, երեւի ինքն էլ է լծվել Ավինյանին քաղաքապետ դարձնելու գործին:
Էդ մարդուն կողքից մեկը պետք է ասի, որ Հայաստանի պաշտպանության նախարարն ինքն է, յուրաքանչյուր զինվորի կյանքի համար առաջին պատասխանատուն ինքն է, հետո՝ իր շտաբի պետը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կեղծ տվյալներ էր հաղորդում գերագույն հրամանատարին»:
Էդիկ Բաղդասարյան












