Գլխավոր » Լրահոս

«Բարսելոնան» չի ցանկանում, որ Անդրես Ինյեստան խաղա հայերի դեմ

Հոկտեմբեր 5, 2009թ. 19:15

«Բարսելոնան» հույս ունի համոզել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե դել Բոսկեին`  խմբի կիսապաշտպան Անդրես Ինյեստային չհրավիրել ազգային հավաքական, քանի որ մարզիկը նոր է ապաքինվել ստացած վնասվածքից: Ինչպես հայտնի է, իսպանացիները, ովքեր վաղաժամ ապահովել են իրենց մասնակցությունը աշխարհի խաղերին, հոկտեմբերի 10-ին Երևանում խաղալու են հայերի հետ, իսկ 4 օր անց` Բոսնյայի:

«Բարսելոնայում» գտնում են, որ Ինյեստային  պետք է դեռ մի որոշ ժամանակ էլ տրամադրել ապաքինման համար, քանի որ կիսապաշտպանը վերսկսել է մարզումներն ընդամենը երկու շաբաթ առաջ:

Ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն լավ է զգում և պատրաստ է մասնակցել առաջիկա հանդիպումներին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն