Գլխավոր » Politics, TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս

Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել Կապանի օդակայանի ուղղությամբ կրակած ադրբեջանցի զինվորականին

Օգոստոս 18, 2023թ. 14:47

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ գիշերը անհայտ անձը ավտոմեքենայով եկել, կրակել է Կապանի օդակայանի ուղղությամբ ու հեռացել: Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։

Եթե այս գիշեր էլ այդ «անհայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածելու: Ու որոշ ժամանակ հետո «անհայտ» այդ անձը ստիպելու է, որ օդակայանը չշահագործվի: ԱԱԾ-ն գուցե չգիտի, որ այնտեղից կրակողը ադրբեջանական զինուժի զինվորական է, այնտեղ անհայտ անձ պարզապես չի կարող լինել:

Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին: Երբ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակել են ու վիրավորել աշխատողներին, մեր զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այն դիրքը, որտեղից կրակել են:

Էդիկ Բաղդասարյան

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ


Դիտել Politics, TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն