Գլխավոր » TOP, Լրահոս

Խաղաղություն պոռալով դեպի պատերազմ

Օգոստոս 19, 2023թ. 18:27

Իրենց իսկ կողմից նախաձեռնած ՄԱԿ ԱԽ նիստում ՀՀ իշխանությունները մեկ անգամ եւս ապացուցեցին քայլարածական դիվանագիտության բացառիկ տգիտությունն ու անկարողությունը։

ՄԱԿ ԱԽ նիստում ադրբեջանական կողմը մեկ անգամ եւս հայտարարեց իր քաղաքական եւ դիվանագիտական շարունակական հաղթարշավի մասին, ցիտելով գլխավոր քայլարածի բազմիցս հնչեցրած՝ Ղարաբաղը ադրբեջան է եւ վե՛րջ՝ Արցախը գլխատող բանաձեւը։

Քննարկման ընթացքում թշնամին կարողացավ ապահովել լիգիտիմության մի նոր աստիճան եւս՝ պատերազմական գործողություններն առաջիկայում վերսկսելու համար։

Լա՛վ, մինչեւ երբ պետք է հանդուրժենք այս ազգադավ պատուհասների իշխանությունը…

Ռուբեն Հակոբյան

քաղաքական գործիչ


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն