Ադրբեջանական զինված ուժերը նախապատրաստական ակտիվ միջոցառումներ են ձեռնարկում Արցախում, Հայաստանի հետ սահմանին
Խաղաղության օրակարգի ցնդաբանությամբ ախտահարվածներին ի գիտություն. Ադրբեջանը ավարտում է նոր պատերազմի նախապատրաստությունները։ Արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ հատուկ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի սուվերեն տարածքում անօրինական հայկական ուժերի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգտագործման հետ կապված՝ շեշտադրելով ադրբեջանական և արտասահմանյան քաղաքացիական օդանավերի համար անվտանգային սպառնալիքները։
Ադրբեջանը ուշադրություն է հրավիրում խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում ռազմաշինարարական անօրինական աշխատանքներին զուգահեռ հայ֊ադրբեջանական դեռևս չսահմանազատված գծի երկայնքով հայկական զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի լայնամասշտաբ կուտակումներին հերթական ռազմական ավանտյուրայի նպատակով։
Ադրբեջանական սոցմեդիայի մշտադիտարկումների արդյունքներով հավաքված տեղեկատվությունը հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերը նախապատրաստական ակտիվ միջոցառումներ են ձեռնարկում Արցախում, Հայաստանի հետ սահմանին, ըստ որում, նաև Նախիջևանի կողմից լայնամասշտաբ մարտական գործողությունների իրականացման համար։
Ակնհայտ է, որ հիմնական թիրախը Արցախը և Սյունիքն են։
Վարդան Բալյան












