Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն

2018-23թթ Արցախին, Հայաստանին հասցված մարդկային անդառնալի կորուստների, տարածքային զիջումների, պետական ֆինանսների փոշիացումների մասին հատորներ են գրվելու

Օգոստոս 23, 2023թ. 15:47

Նիկոլի աջակցությամբ իրականացվող շրջափակման 9 ամիսների ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է 186մլրդ դրամի վնաս:

Ակնհայտ է, որ նա ոչ միայն չի գիտակցում իրականացվող դավադրության և իր պատասխանատվության ծանրությունը, այլ մերթ ընդ մերթ նույնիսկ հանդգնում է հոխորտալ Արցախին տրամադրվող միջպետական վարկի թեմայով (2023թ. նախատեսված է հատկացնել 144մլրդ դրամ, սակայն Նիկոլն արդեն 186 մլրդ դրամի վնաս է հասցրել Արցախին):

2018-23թթ Արցախին և Հայաստանին հասցված մարդկային անդառնալի կորուստների, հոգևոր-մշակութային, պատմական արժեքների, բարոյա-հոգեբանական վնասների, ռազմավարական տարածքային զիջումների, ահռելի ենթակառուցվածքների և մեծածավալ բնական ռեսուրսների կորստի, պետական ֆինանսների հսկայածավալ փոշիացումների, չարդարացված ծախսերի, արտագաղթի ծավալների աճի և այլնի մասին հատորներ են գրվելու:

Հ.Գ.

Հազարամյա հայրենիքի հսկայական տարածքների, մարդկային արյան ու պատմա-մշակութային արժեքների, տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող նյութական ու տնտեսական այլ ռեսուրսների հանձնումը, դրանց կորուստն ու փոշիացումները կարևոր չեն:

Նիկոլի համար կարևորն այն է, որ հասարակության անգիտակից խավի ենթագիտակցության վրա միշտ կաթացվի գյուղացուն և գյուղատնտեսությանն օգուտ տված շինծու դիզելի շոուն, և ՀՊԲՀ-ին օգուտ բերած` Աշոտյան Արմենի քրեադավարական զավեշտալի արկածները:

Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ


Դիտել Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն