Գլխավոր » NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բրյուսելը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կոչ է արել, նշել Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը

Օգոստոս 23, 2023թ. 19:05

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը, գրել է EurAsia Daily-ն՝ հղում անելով РИА Новости-ին։

«Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին ասել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտության մասին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի (ՄԱԿ) համապատասխան որոշման և հետագա էսկալացիան կանխելու նպատակով… Միշելը կոչ է անում, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար հանդիպումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել են Բրյուսելում։

Աղբյուրի համաձայն՝ ԵՄ խորհրդի ղեկավարը նաև կոչ է անում բոլոր կողմերին խուսափել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության հարցը քաղաքականացնելուց։

Բաց այդ , նշվում է, որ Շառլ Միշելն ու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ են Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ «իրավիճակի հանգուցալուծման տարբերակները քննարկելու համար»։


Դիտել NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն