Տեր կանգնենք մեր ստորագրություններին. օգոստոսի 31-ին Ժամը 11։00-ին` ԿԸՀ-ի դիմաց. Ա. Չալաբյան
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի բարեկամներ,
Օգոստոսի 31-ին Ժամը 11։00-ին «Հայաքվե»-ի նախաձեռնող խումբը ԿԸՀ-ին կներկայացնի նախաձեռնությանը միացած 58 000 մեր համաքաղաքացիների ստորագրությունները։
Պահանջվեց մոտ երեք շաբաթվա լարված աշխատանք, որպեսզի մենք ամբողջովին համակարգենք, թվայնացնենք և ստուգենք բոլոր ստորագրությունները, բայց այժմ այդ աշխատանքը ավարտված է, և մենք պատրաստ ենք անցնել Հայաքվեի հաջորդ փուլին, տանելու մեր օրենքի նախագիծը Ազգային ժողով, և հետամուտ լինելու նրա ընդունմանը:
Մինչ այդ, հրավիրում ենք Հայաքվեին աջակցած մեր բոլոր համաքաղաքացիներին միանալ մեզ՝ միասին հանձնելու մեր համատեղ որոշման արդյունքները ԿԸՀ, և տեր կանգնելու մեր բոլորի ստորագրություններին։
Մինչ հանդիպում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, Գ. Քոչար 21ա։












