Գլխավոր » TOP, Արցախ 24, Լրահոս

Ռուսաստանը դուրս կգա և’ Արցախից, և’ Հայաստանից. այս կարծիքին է Կոլերովը

Օգոստոս 31, 2023թ. 23:19

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում մնալու հնարավորություն չունի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։

Նրա պատկերավոր արտահայտությամբ՝ խաղաղապահներն իրենք են Ղարաբաղում թռչնի իրավունքով։

Նա դա բացատրեց հնարավորությունների ու դետալացված մանդատի բացակայությամբ, որը, նրա կարծիքով, չի լինի։

«Բաքուն հրաժարվեց դետալացնել մանդատը։ Ես վստահ չեմ, որ այն կերկարաձգի այս մանդատը»,- ասել է Կոլերովը։ Նա կարծում է, որ խաղաղապահները չեն կռվի, քանի որ առանց դետալացված մանդատի ցանկացած գործողություն լեգիտիմ չի լինի։

«Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքերը կամրապնդվեին, եթե Ուկրաինայում իրավիճակն այժմ մոտենար ավարտին, Կիևի հանձնմանը, և նույնիսկ Ադրբեջանը ստիպված կլիներ ընդունել այդ փաստը։ Բայց դա դեռ տեղի չի ունեցել, չի էլ լինի հաջորդ տարի:

Այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչից է Փաշինյանն ուրախանում։ Ինչու՞ նա չի աջակցում Ռուսաստանին Ուկրաինայում. Նա չի՞ հասկանում, որ որքան շատ է Ռուսաստանը զբաղված Ուկրաինայում, այնքան վատ է Ղարաբաղի և Հայաստանի համար»,- տարակուսանք հայտնեց պատմաբանը։

Նա վստահ է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում վաղուց իմաստ չունի, քանի որ Ռուսաստանի շահերն Անդրկովկասում լիովին ապահովված են Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմակայաններով:

«Գյումրիի և Էրեբունիի ռուսական բազաները մեկուսացված են, շրջափակված և գտնվում են Հայաստանի կողմից ոչ բարեկամական քաղաքական միջավայրում։ Դրանք շատ վաղուց անիմաստ են, ոչ թե պաշտպանում են Ռուսաստանի շահերը, այլ պատանդ են Փաշինյանի ձեռքում։ Նրանց դուրսբերումը Հայաստանի տարածքից անխուսափելի է»,- ընդգծել է Կոլերովը։

Այս իրադարձություններից հետո Թուրքիայի ազդեցության հնարավոր ուժեղացումը, նրա կարծիքով, վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։

«Տնտեսական առումով Թուրքիան վաղուց է Հայաստանում, գնացքն արդեն գնացել է։ Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ազդեցությանը, ապա Հայաստանն արդեն ցանկանում է վերակողմնորոշվել դեպի ՆԱՏՕ։ Այսպիսով, Հայաստանը ՆԱՏՕ-ի դաշնակից կունենա՝ ի դեմս Թուրքիայի։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ակտիվությանը, ապա այն միայն ձևացնում է՝ թե մեծ տերություն է։ Այս երկրի նախագահը նույնիսկ իր մոտ՝ Փարիզում, չի կարողանում իրավիճակը կարգի բերել ու զբաղվել խռովություններով։ Ի՞նչ կարող է նա անել Անդրկովկասում։ Ոչինչ»,- եզրափակեց նա։


Դիտել TOP, Արցախ 24, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն