Գլխավոր » NKR, Արցախ 24, Լրահոս

Վաղը՝ սեպտեմբերի 2-ին ժամը 18:00- ին մենք լինելու ենք Ազատության հրապարակում` ի պաշտպանություն Արցախի և բոլոր հայերի․ «Որդիների կանչ»

Սեպտեմբեր 1, 2023թ. 21:04

44 օրյա պատերազմում քաջաբար նահատակված Էրիկ Եղիազարյանի հոր՝ Էդուարդ Եղիազարյանի կոչն է՝ հնչեցված 14 ապրիլի 2023թ.-ին:

Իսկ այսօր նույն պատկերն է՝ նոր զոհեր, նոր մարված օջախներ: Սրանք են այսօրվա իշխանության կողմից քարոզվող խաղաղության դարաշրջանի պտուղները, և այսպես շարունակվելու է, քանի դեռ երկրի ղեկին է Ն.Փ.-ն:

Իսկ պատերազմն այդպես էլ չդադարեց և հետևապես այդ կոչը ավելի քան արդիական է այսօր, քանի որ մուրալով երբեք խաղաղություն չես ստանա:

Վաղը՝ սեպտեմբերի 2-ին ժամը 18:00- ին մենք լինելու ենք Ազատության հրապարակում` ի պաշտպանություն Արցախի և բոլոր հայերի:

«Որդիների կանչ» ՀԿ


Դիտել NKR, Արցախ 24, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն