Գլխավոր » Լրահոս

29.800 քառակուսի կմ Հայաստանն այլևս չկա, Փաշինյանի արածների գնահատականը կտա իրավապահ համակարգը

Սեպտեմբեր 2, 2023թ. 00:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, խոսելով սահմանին առկա ադրբեջանական հերթական էսկալացիայի մասին, ասել է.

«Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ է ադրբեջանցիներին բերել-կանգնեցրել բարձրադիր դիրքերում՝ Սոթքում և նաև Սյունիքում՝ պատերազմի ավարտից հետո՝ գաղտնի։ Դիմադրության ռեսուրսն ամբողջությամբ սպառած այս իշխանությունը հանձնվել է արդեն։ Պատերազմն իրենց քայլերով նրանք ամեն օր բերում են մեր տան դռներին»։

Պատգամավորը ասել է. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սոթքում, Կապանում և Հայաստանի ամբողջ սահմանով, ապացուցում է՝ 29.800 քառակուսի կմ-ն այլևս չկա. այդքան տարածքով Հայաստան չկա։ Փաշինյանի արածը ճակատագրական սխալ է եղել. ինքը դրա համար պետք է հատուցի՝ առաջինը հեռանալով, այնուհետև նրա արածների գնահատականը կտա իրավապահ համակարգը»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն