Ջերմեն Թեյլոր. «Շատերն Աբրահամին համարում են մեր խաղի հաղթողը»
Հոկտեմբեր 5, 2009թ. 19:39
Ջերմեն Թեյլորը (ԱՄՆ)`աշխարհի նախկին չեմպիոնը միջին քաշային կարգում, ով հոկտեմբերի 17-ին Բեռլինում մենամարտելու է IBF վարկածով աշխարհի բռնցքամարտի գործող չեմպիոն Արթուր Աբրահամի հետ, հայտարարել է, որ պատրաստ է պատժել իր հակառակորդին ամենաչնչին սխալմունքի դեպքում:
«Արթուր Աբրահամը լուրջ մրցակից է, և շատերը նրան հաղթող են համարում մեր մենամարտում: Ես ինձ հոյակապ եմ զգում և կենտրոնացած եմ միայն մենամարտի վրա: Հայտարարում եմ` եթե Աբրահամն ինձ թերագնահատի, կամ ամենաչնչին սխալը թույլ տա, նա կհայտնվի ռինգի հատակին»,- հայտարարել է Թեյլորը:
Հիշեցնենք, որ Աբրահամ-Թեյլոր մենամարտն անցկացվում է «Super Six World Boxing Classic» առաջին սուպերմրցության շրջանակներում, որին մասնակցելու են աշխարհի 6 առաջատար բռնցքամարտիկները:












