Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Ես կատարեցի մեր ցանկությունը Մայրիկ ջան. Սպիվակովների դուստրը հաղթահարել է Արարատի բարձունքը

Սեպտեմբեր 5, 2023թ. 01:17

Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, բարձրացել է Արարատի գագաթը, ինչի մասին հրապարակում է արել ինստագրամյան էջում։

«Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը», -հայերեն գրել է Սպիվակովան: Նա նաև մանրամասնել է, որ գիշերը 6 ժամ բարձրանալուց հետո, արևածագին հասել է Արարատի գագաթը և կանգնել 5137 մետր բարձրության վրա:

«Ինձ առաջնորդել են մեր բոլոր նախնիները: Դեռևս չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել։ Երբեք այսքան կյանքով լեցուն, այսքան շնորհակալ ինձ չեմ զգացել։ Ես միշտ կհիշեմ այս պահը», – հավելել է նա։

Սաթի Սպիվակովան ինստագրամյան էջում անդրադարձել է դստեր կողմից Արարատի բարձունքը նվաճելուն. «Տատյա՛նա, դու իմ կուռքն ես»։


Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն