Գլխավոր » Politics, TOP

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից. ՌԴ ԱԳՆ

Սեպտեմբեր 7, 2023թ. 00:59

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչությունն ունի «ժամանակակից միջազգային իրողությունների բավականաչափ օբյեկտիվ ըմբռում» ՆԱՏՕ-ի կողմից՝ երկիրն իրենց ազդեցության գոտի ներքաշվելու մղմանը հավատալու համար:

Գալուզինն ընդգծել է, որ «Մոսկվան ոչ մեկին ոչինչ չի թելադրում», սակայն գործընկերների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար դրական արդյունքների բերի։

«Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը ամեն ինչ հիանալի հասկանում է և Հայաստանի անվտանգային շահերին համապատասխանող ճիշտ հետևություններ կանի»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնելու։ Դրանցում հայկական բանակը պետք է փորձի փոխանակում իրականացնի կառավարման և մարտավարական հաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև բարձրացնի գնահատման պատրաստակամությունը՝ համաձայն ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի:


Դիտել Politics, TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն