ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացել է Գեղարքունիքի և Սյունիքի
Սեպտեմբեր 7, 2023թ. 20:22
ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած ռազմական իրադարձություն դիտարկելու նպատակով։
Այդ մասին ասված է ՀՀ–ում ԵՄ առաքելության X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
«Տեղում մեր ներկայության շնորհիվ ձգտում ենք նպաստել լարվածության նվազմանն ու ապահովել իրավիճակի անաչառ լուսաբանումը»,–նշված է X-ում։












