Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Սեպտեմբեր 11, 2023թ. 00:18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել Իլհամ Ալիեւի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ պարոն Փաշինյանի հետ», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Քայլերը, որ արվում են Ղարաբաղում, սխալ քայլեր են, դրա հետ չի կարելի հաշտվել, և ԵՄ անդամ երկրներն էլ չեն հաշտվում։ Այն բանակցություններում, որոնք կանցկացնեմ վաղը, պարոն Փաշինյանին կասեմ, որ բացարձակապես անհնար է նման ընտրություններն ընդունել։ Ընկերները, արևմտյան երկրները և մյուսները, որոնց հետ մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները: Սրանք այն ընտրությունները չեն, որոնք կարող են ընդունվել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն