Գլխավոր » NKR, Regions, TOP, Ադրբեջան, Արցախ 24, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Էրդողանը առաջարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին` Արցախի վերաբերյալ քառակողմ հանդիպում անցկացնել

Սեպտեմբեր 16, 2023թ. 22:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին առաջարկել է Արցախի վերաբերյալ քառակողմ հանդիպում անցկացնել, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք առաջարկել ենք քառակողմ հանդիպում անցկացնել, անգամ քառակողմ հանդիպում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ իմ եւ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ»,- տեղեկացրել է Էրդողանը ճեպազրույցի ժամանակ, ԱՄՆ՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մեկնելուց առաջ։

Էրդողանը նշել է, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ալիեւի հետ։ Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ պատասխան չի հաջորդել։


Դիտել NKR, Regions, TOP, Ադրբեջան, Արցախ 24, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն