Նիկոլ Փաշինյանը ներգրավված է ադրբեջանական օրակարգի մեջ ու քայքայում է նախևառաջ Հայաստանին
«Ըստ էության իրենց փորձագետներն են հենց դրա մասին խոսում, որ եթե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն այս ընտրություններում ստանա ժողովրդի վստահության քվեն, սա արդեն կնշանակի, որ ինքը հանգիստ կարող է գնալ ցանկացած զիջման։ Սա ևս մեկ կանաչ լույս կվառի Նիկոլ Փաշինյանի քաղաքական զիջումների համար։
Ինչի՞ մասին է խոսքը, այսօր նույնիսկ Երասխում, որը Երևանից կես ժամվա ճանապարհ է, չեն կարողանում ապահովել գործարանի կառուցում, ընդ որում, վրան դնելով ամերիկյան դրոշն անգամ։ Սա փայլուն խոսում է այս երկրի անվտանգային խնդիրների կամ սպառնալիքների մասին, ուստի Նիկոլ Փաշինյանը ներգրավվելով ադրբեջանական օրակարգի մեջ՝ չունենալով ռազմավարություն, բովանդակություն, մտել է գործընթացի մեջ, որի մեջ քայքայում է նախևառաջ Հայաստանին՝ իր դեմքով։
Նիկոլ Փաշինյանն արդեն դրա մեջ է և հետքայլ չի կարող անել։ Եթե կանգնի ու ասի, որ հրաժարվում է այս կամ այն հայտարարությունից, Ադրբեջանը դա կարող է օգտագործել՝ որպես առիթ պատերազմական գործողությունների համար։ Փաշինյանը վերացրել է Արցախի հարցում նշաձողը, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության բոլոր «կարմիր գծերը»։ Առհասարակ չի խոսում Հայաստանի օկուպացված տարածքներից։ Թող Փաշինյանից հարցնեն՝ եթե այդքան բանակցում է, Ադրբեջանը դո՞ւրս է գալու օկուպացված տարածքներից՝ վստահեցնում եմ, որ ոչ։ Այս ամբողջի դիմաց, ինքը նույնիսկ չի կարողանում հասնել նրան, որ ամբողջ 150 քկմ տարածքից դուրս գա Ադրբեջանը»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։
«Փաստ է, որ Ադրբեջանը երբեք միայն Արցախով չի բավարարվելու, սա բազմիցս արդեն ցույց են տվել, դրա մասին և՛ խոսում են, և՛ պարզ տեքստով հայտարարում։ Այսօր նրանք Հայաստանը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» ամենաբարձր՝ երկրի ղեկավարի մակարդակով, ուստի կարծում եմ՝ իրենք հենց այս գործընթացն են ուզում առաջ տանել, այդ թվում՝ բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանը կլարի սահմանային իրավիճակը, կկիրառի ուժ կամ ուժի սպառնալիք, և դրա հիման վրա արդեն նոր պահանջներ կթելադրեն բանակցային սեղանին»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ սահմանին ադրբեջանական կուտակումների մասին, և դրա համատեքստում՝ խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու խոստումներին, Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ ադրբեջանական փորձագիտական շրջանակներում պարզ խոսում են այն մասին, որ սահմանային լարվածության ընթացքում բազմաթիվ զանգեր են ստացել, հատկապես՝ արևմտյան գործընկերներից, որոնք հորդորում են, որպեսզի լարվածություն տեղի չունենա, հաշվի առնվի կարևոր ընտրությունը մայրաքաղաքի հետ կապված, որին մասնակցում է նաև իշխող ուժը։