174 քաղաքացիներ են գրացված բնակության համար ոչ պիտանի տարածում. ավագանու ընտրություններն ընթանում են բազմաթիվ խախտումներով
Բազմաթիվ արձնագրված խախտումներ կան, մասնավորապես, բավական մեծ թվով մարդկանց գրանցումներ անհայտ տարածքների վրա, օրինակ, հայտնաբերվել է, որ 85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Մոտավորապես նույն քանակի՝ 86 մարդ է գրացված Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում: ընդ որում, դրանք ոչ բնակելի տարածքներ են: Եվս 48 անձ գրանցված է հարակից, էլի ՀՖՖ-ին պատկանող տարածքում: 159 ընտրող գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը: Օդանավակայնի հարակից տարածքում 174 քաղաքացիներ են գրացված, որը բնակության համար պիտանի չէ»,-ասաց նա:
Աննա Կոստանյանի խոսքով, ընտրատեղամասերից մեկում գրանցման սարքի հետ խնդիր է եղել անձնագրերի ճանաչելիության մասով: «Այսինքն սարքը անձնագիրը չի ճանաչել: մեկ այլ դեպքում 6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ «օգնի» քվեարկելու, լավ է, որ ֆքիսվել է փաստը, հորդորել են նախագահին հեռացնելու այդ մարդուն քվեախցիկի մոտից:
Կենտրոնի տեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը ահազանգել է «Հայաքվեի» թեժ գծին, որ հարակից տարածքում ակտիվ մի խումբ կա, որոնք իրենք իրար մեջ խոսում են մարդկանց ավտոբուսներով բերելու եւ քվեարկելու մասին:
10/12 տեղամասում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների արձանագրման համար նախատեսված մատյանը եւ չի թողել, որ դիտորդը համապատասխան արձանագրությունն այնտեղ իրականացնի»,-ասաց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչը:












