Ադրբեջանը կրակում է հայերի վրա, բայց դիպչում է Մոսկվային. Զատուլին
Սեպտեմբեր 19, 2023թ. 18:40
Այսօր Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները, ի թիվս այլ բաների, ուղղված են Ռուսաստանին՝ «Կովկասից վտարելուն»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ «Մոսկվան խոսում է» ռադիոկայանի եթերում։
Նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունները խախտում են պայմանավորվածությունները և զինադադարը, ինչպես նաև սպառնում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, այլև ռուս խաղաղապահներին։












